ԵԽ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել հայ ռազմագերիների հարցով․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարությունների ժամին տեղեկացրեց, որ ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ 2 պատգամավորների հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին՝ ազատ արձակելու այնտեղ պահվող ռազմագերիներին:

«Պատգամավորները մասնավորապես նշել են, որ խոսքը այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձանց մասին, որևոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում տեղեկություն, և այն 61 անձանց, որոնց գերեվարման մասին փաստը թեև Ադրբեջանը հերքում է, բայց կան հակառակն ապացուցող փաստեր: Պատգամավորները նաև ընդգծել են, որ թեև Ադրբեջանը մեր ռազմագերիների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, սակայն սա ապացուցող որևէ փաստ դեռ չի ներկայացրել:

Անկախ որևէ արդարացումից՝ Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների կարգավիճակի խախտում է: Պատգամավորները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքուն շարունակում է անտեսել ՄԻԵԴ պահանջը՝ դատարանին տրամադրելու տեղեկություն իր մոտ պահվող ռազմագերիների մասին»,- նշեց Եղոյանը՝ հավելելով, որ պետք է շարունակվեն ջանքերը, որպեսզի գերիների վերադարձի հարցը լուծում ստանա:

Մանրամասները՝ տեսանյութում: