Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին: Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և …

