Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և 44 օր տևած պատերազմի ընթացքում թշնամու կողմից պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր եղան, որոնք արձանագրվեցին ինչպես Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Դրանցից մեկը հոկտեմբերին քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառումն էր։ Այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ, նախնական տվյալով, դա եղել է սպիտակ ֆոսֆոր։ …

