Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի …