Թուրքիայում Արցախյան պատերազմի ժամանակ քննարկումներն ավելի բուռն էին, քան Բայդենի հայտարարությունից հետո․ Սևան Դեյրմենջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
Բոլորը

Factor TVհարցազրույցը Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի խորհրդական, «Ակօս»-ի աշխատակից Սևան Դեյրմենջյանի հետ

Արցախի 44-օրյա պատերազմից, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո արդյո՞ք ավելի է դժվարացել մեր հայրենակիցների համար Թուրքիայում ապրելը:

-Թուրքիայում ապրելը միշտ էլ դժվար է հայերի համար, մանավանդ, երբ կա նման իշխանություն, որ տնտեսական, քաղաքական, այլ բազմաթիվ ասպարեզներում անելանելի դրության մեջ է և անընդհատ օրակարգ շեղելու նպատակներ ու թիրախներ է փնտրում։ Եվ հայերը միշտ էլ այս երկրում եղել են այլը, օտարը, որի շուրջ թշնամանքը միացնող տարր է դարձել երկրի բնակչության համար։ Եվ երբ նյութը հայերն են, Հայաստանն է, անկախ քաղաքական հայացքներից՝ բոլոր քաղաքական հոսանքները, բոլոր այլ կարծիք ունեցողները կարող են միանալ իշխանություններին։ Ե՛վ ղարաբաղյան պատերազմը, և՛ ավելի հետո՝ Բայդենի հայտարարությունը, նման առիթներ էին իշխանությունների համար։

Այս ընթացքում զանգվածային լրատվական տարբեր միջոցներով, նույնիսկ անհատներ, իրենց ատելության խոսքերն ուղղեցին հայերի, Հայաստանի դեմ։ Պետք է տարբերակել Բայդենի հայտարարությունը և Ղարաբաղյան պատերազմը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ ավելի բուռն էին արտահայտում ամեն ինչ, մի քանի անգամ ավտոշքերթներ տեղի ունեցան հայաշատ թաղերում, մանավանդ՝ այն թաղերում, որտեղ հայաստանցի գաղթականներ են ապրում, աշխատում, այդտեղ նույնիսկ բախումների հավանականություն կար, բայց, բարեբախտաբար, ոչ մի շոշափելի դեպք չպատահեց։ Մի անգամ դատ բացվեց ատելության խոսքի համար։ Քիմ Քարդաշյանի հասցեին ուղղված խոսք էր, որ բոլոր հայերին էր թիրախավորում։ Ինստագրամյան մի օգտատեր էր՝ հայերի հասցեին ատելության խոսք հնչեցրեց։ Հայերի կողմից դատ բացվեց, բայց տվյալ անձը առանց որևէ պատժի ազատ արձակվեց դատարանի կողմից։ Անշուշտ, երբ նման արտահայտություններն անպատիժ են մնում, այդպիսի հանցանքները հաճախ են կրկնվում։

Գալով Բայդենի հայտարարությանը՝ նշեմ, որ Թուրքիայում Բայդենի հետ հարաբերությունները ցանկալի մակարդակի չեն, հետևաբար՝ ուժգին հակազդեցություն չեղավ Բայդենի հայտարարությանը և, կարծես, լռությամբ անցան այդ հայտարարության վրայով։

-Դուք նկարագրեցիք մեդիայի և իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը, իսկ Թուրքիայի հասարակ քաղաքացիներն այս ընթացքում արդյո՞ք փոխել են վերաբերմունք։

Թուրքիայում հիմա թիվ մեկ օրակարգը կորոնավիրուսն է, մարդիկ տանն են փակված, աշխատանքի շատ քիչ են գնում։ Հետևաբար, հասարակությունը շատ կենտրոնացած չէ քաղաքական նման դեպքերի վրա և ավելի շատ տնտեսական մարտահրավերներին է դիմակայում։ Սա նկատի ունենալով՝ ես չեմ կարող ասել, որ առօրյա հարաբերություններում որևէ բան փոխվել է։

-Պատերազմից հետո Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների մի մասը վերադարձավ Հայաստան, արդյո՞ք դա շարունակական է լինելու և կա՞ր հստակ ազդող գործոն։

-Հայաստանցիների՝ Թուրքիայում ապրելու առաջնահերթությունը տնտեսականն է։ Արդեն վերջին տարիներին կորոնավիրոուսի հետ կապված տնտեսական ոչ ցանկալի վիճակների մեջ են հայտնվել նաև Հայաստանի քաղաքացիները, Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված միջավայրն էլ, հավանաբար, պետք է ազդած լինի, որ ՀՀ քաղաքացիները նման որոշում կայացնեին ու վերադառնային Հայաստան։

-Դուք նաև Կարո Փայլանի խորհրդականն եք, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, Ջո Բայդենի հայտարարությունից հետո հայազգի հասարակական գործիչների վրա ավելացե՞լ է ճնշման աստիճանը:

-Կարո Փայլանը թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ ապրիլի 24-ին՝ անկախ Ջո Բայդենի հայտարարությունից, ամեն տարի օրենքի նախագծեր է ներկայացնում։ Այդ նախագծերից մեկը Թուրքիայի՝ ցեղասպանության հետ առերեսվելու գործընթացն է ենթադրում։ Այսինքն՝ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, բոլոր ոճրագործների անունները, որոնք կան պողոտաներում, վարժարաններում, բոլորն ուսումնասիրվեն և այդ անուններն այլևս չլինեն հասարակական վայրերում։ Անշուշտ, չգիտենք արդյունքն ինչ է լինելու, բայց Կարո Փայլանն այդ նախագծից հետո խիստ հարձակումների թիրախ դարձավ, մանավանդ՝ ազգայնական գործիչների կողմից։

-Հասարակական գործիչների նկատմամբ ճնշումներ նկատվո՞ւմ են և կա՞ արդյոք անձի անվտանգության խնդիր։

-Հասարակական գործիչ եթե համարենք պատրիարքին, ապա Պատրիարքարանը ստիպված հանդես եկավ հայտարարություններով։ Ֆաշիզմն այնպիսի ռեժիմ է, որ լռությունն ընդունելի չէ, ամեն մարդ իր կողմնակցությունը պիտի հայտնի։ Պատրիարքարանն էլ, նախկինում էլ է եղել, նոր բան չէ, թե՛ ցեղասպանության հարցում, թե՛ պատերազմի օրերին Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու հայտարարություններով է հանդես եկել։ Եղան մարդիկ, որ տարբեր իշխանամետ հեռուստաալիքներով Թուրքիայի իշխանության գաղափարախոսությանը դուրեկան հայտարարություններ արեցին։

Թրքահայությունը միատարր զանգված չէ, կան մարդիկ, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, տարբեր շահեր, տարբեր տնտեսական ակնկալիքներ, և իրենց կարծիքը փոփոխում են՝ այսօր այսպես կխոսեն, վաղը չգիտես՝ ինչ կասեն։ Կամ փակ դռների հետևում մի բան կասեն, մամուլի առջև՝ այլ բան։ Սա հայի տեսակ չէ, սա մարդու տեսակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան