«Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ… ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԹԱԴևՈՍՅԱՆ»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը: Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեպտեմբերի 12-ին: Ավելի վաղ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացրել Վարդան Այվազյանի բնակարանում: Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: