Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարի վերաբերյալ թուրքական դատարանի որոշմանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման. գրում է ermenihaber-ը: Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ «Լրագրությունն անփոխարինելի է հասարակությանը …