Տավուշում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ. Իմ քայլի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մամուլում գոյություն ունեցող փաստաթղթում չեմ հանդիպել գյուղերը հանձնելու մասին կետերի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ փաստաթուղթ կստորագրի, եթե Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունները:

Դիտարկմանը, որ խոսվում է նաև փաստաթղթի գաղտնի հավելվածի մասին, Ղալումյանն արձագանքեց. «Համոզվա՞ծ եք, որ կա, ես այդ մասին չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չի ուղված, դրա մասին այնքան գիտեմ, որքանով, որ դուք գիտեք»:

Հարցին, թե արդյոք  տեղեկություններ ունի Տավուշի մարզից գյուղեր հանձնելու մասին պատգամավորը  պատասխանեց. «Ո՞ր գյուղերի մասին է խոսքը, նման տեղեկություններ չունեմ: Եթե չեմ սխալվում, փաստաթուղթն ամբողջական տարբերակն է, և նման բան այնտեղ չկա: Այդ փաստաթղթում ընդամենը խոսվում է հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի սահմանային խնդիրներ ուսումնասիրի և լուծում տա»:

Ղալումյանը չբացառեց, որ հակառակորդը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որը հարյուր տոկոսով հայկական շահերից է բխում:

Ղալումյանի խոսքով՝ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան հայկական տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք: Այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, միգուցե հանձնաժողովն էլ եզրակացություն տա, որ հայկական են»:

Դիտարկմանը, թե ինչու ենք թշնամու հետ գնում նոր փաստաթղթի ստորագրման, երբ դեռ անգամ մեր գերիները չեն վերադարձվել, վերջինս շեշտեց՝ պետք է բանակցել, որ Հայաստան եկած ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները դուրս գան»:

Մանրամասները՝ տեսանյութում։