Պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հորդորում է ընտրական ցուցակներ կազմելիս պահպանել Սահմանադրության դրույթները

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին, դաշինքներին հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները: Անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։

Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։ Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարկշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։

Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։