Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության …

