Եղբորս անունը սկզբում զոհվածների ցուցակում հայտնվեց, հետո անհետ կորածների ցուցակում, որովհետև մարմինը չէին գտել: Այս մասին «Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց անհետ կորած զինծառայող Սերգեյ Երիցյանի քույրը՝ Արուսիկ Օհանյանը: «Դեկտեմբերի 19-ին մենք գտանք տեսանյութ, որտեղ երևացող տղան շատ նման էր եղբորս: Դրա հիման վրա դիմել …

