Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու տարբերակը քննարկում է մրցումների կազմակերպչական կոմիտեն։ Այս մասին հունվարի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին, գրում է ИА REGNUM-ը։ «Մենք չենք ցանկանում խաղերն առանց հանդիսատեսի անցկացնել։ Սակայն եթե չմտածենք այս տարբերակի մասին, ապա չի ստացվի իրականացնել մրցումների կազմակերպումը»,- ասել է Մորին։ Նրա …

