Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրիչ ահաբեկչական գործողության փորձի» մեջ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողի գերեվարման մասին։

Դրանում, մասնավորապես, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «սադրիչ ահաբեկչական գործողություն է որակել» հայ զինծառայողների իրականացրած գործողությունները ՀՀ տարածքում՝ համարելով ներխուժում իրենց երկրի տարածք։

«Հայաստանի ԶՈՒ-ի հետախուզական ուժերի ներթափանցումն Ադրբեջանի տարածք, նրանց կողմից փորձերը՝ ականապատելու այդ տարածքներն ու հետախուզական գործողությունների իրականացումը մեր կողմից դիտարկվում որպես սադրիչ ահաբեկչական գործողությունների փորձ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ, իբր, մի քանի խումբ դիվերսանտներ փորձել են հատել Ադրբեջանի սահմանը։

«Այդ խմբերը հայտնաբերվել են։ Խմբերից մեկից զինաթափվել ու գերի են վերցվել 2 հայ դիվերսանտներ, մյուս խմբից՝4-ը։ Մյուս մասին հաջողվել է փախչել»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե Բաքուն ցանկանում է բանակցությունների միջոցով սահմանազատում իրականացնել Հայաստանի հետ։

«Ադրբեջանի սահմանների խախտման փորձերն անընդունելի են։ Հայաստանը պետք է զերծ մնա գործողություններից, որոնք ուղղված են երկու երկրների սահմանին լարվածության ավելացմանը և հարգի հարևան պետության սահմանները։ Ադրբեջանը սատարում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության կարգավորումը բանակցությունների միջոցով և աջակցում միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Էմմա Չոբանյան