Ճիշտ չեմ համարում, որ ՀՀ կառավարությունը չի հրապարակում՝ իր տվյալներով քանի գերի կա Ադրբեջանում. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերը մարդասիրական, մարդու իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք ոչ մի կերպ չպետք է քաղաքականացվել, և այդ հարցերը պետք է լուծվեն անմիջապես: Սա միջազգային բացարձակ սկզբունք է: Այս մասին «Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաև նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես խոչընդոտում են այդ աշխատանքների իրականացումը:

Թաթոյանն ընդգծեց, որ բացահայտելով գերիների թիվը` Հայաստանի իշխանությունները կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ «Ես կարծում եմ` իշխանությունները ճիշտ չեն անում, որ չեն հրապարակում գերիների թիվը։ Թիվ նշելով` կարելի է  բարձրացնել պատասխանատվությունը մարդկանց կյանքի իրավունքի պահպանման շուրջ, ինչպես նաև ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի տվյալներով առաջնորդվենք, այլ մեր»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ կարելի է նշել գերիների ոչ թե կոնկրետ, այլ գոնե նվազագույն թիվը։

ՄԻՊ-ի խոսքով՝ եթե նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված չեն գերիների վերադարձի կոնկրետ ժամկետները, ապա դա հիմք չէ նրանց անժամկետ պահելու համար։ Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է վերադարձնել նրանց մարտական գործողությունների դադարեցումից հետո։

«Բոլորը բոլորի դիմաց սկզբունքը կարևոր սկզբունք է, սակայն այն չի պահպանվել։ Բացի այդ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, իսկ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցում մեր քաղաքացիների դեմ` իբր ռազմական գործողություններից հետո իրենց տարածքում հայտնվելու համար։ Մարդասիրական բոլոր իրավունքները խախտված են»,- նշեց ՄԻՊ-ը:

Նա նաև արձանագրեց, որ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները ոչ մի կերպ չեն արձագանքել հակամարտության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ռազմական հանցագործություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: