ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից տեղեկացնում էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրելուց անցել է գրեթե մեկ տարի, սակայն մինչ այժմ որոշված չէ, թե կորոնավիրուսի որ մուտացիաներն են տարածված մեր երկրի հիվանդների շրջանում: Մինչդեռ մուտացիաների իմացությունը կարևորագույն նշանակություն ունի հիվանդության համաճարակային վիճակը հասկանալու համար: Այդ հարցին առաջին անգամ անդրադարձել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի …

