Ուկրաինան ու Մեծ Բրիտանիան Սև ծովում համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել
Քաղաքականություն
27.05.2021 | 20:07Ուկրաինայի ու Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը «PASSEX» տիպի համատեղ զորավարժություն է անցկացրել Սև ծովում։ Այս մասին հայտնում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժությունները եղել են երկօրյա։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատարության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժություններին, բացի վերջրյա մարտական ստորաբաժանումներից, ներգրավվել է նաև ազգային նավատորմի ռազմածովային ավիացիոն բրիգադի Մի-14 ուղղաթիռ։