Անհապաղ կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն. զոհերն ու գերեվարումները հետևանք են. ԱԺԲ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Թշնամին շարունակում է տարբեր հատվածներում խորանալ մեր տարածքում և սպանել ու գերեվարել մեր զինվորներին։

44-օրյա պատերազմի ընթացքում ըստ Լավրովի պլանի Արցախը հանձնելուց հետո գործող վարչակազմը լծվել է «Լավրովի պլան 2»-ի սպասարկման գործին, որի նպատակն է ռուս-թուրք-ադրբեջանական առևտուրը ավարտին հասցնելու համար Հայաստանից պոկել նաև Սյունիքը, Գեղարքունիքի ու Տավուշի մի մասը և մեր երկիրը դարձնել ինքնիշխանությունից զուրկ թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտի։
Ասվածի հիմնական ապացույցն այն է, որ, չնայած Ռուսաստանի ակնհայտ հակահայ ու ադրբեջանամետ կեցվածքին ու գործողություններին, վարչակազմը շարունակում է որպես արբիտր ճանաչել նույն Ռուսաստանին ու նրա գործիք ՀԱՊԿ-ին և մերժում է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը երաշխավորելուն ուղղված ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

Անգամ Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու և ճգնաժամի հաղթահարումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձևաչափ տեղափոխելու վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկությունները մնացին անպատասխան, մինչդեռ դրանց իրագործման մեկնարկն անգամ բավարար կլիներ թշնամու ախորժակը փակելու, նրան ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև գերիներին տուն բերելու համար։

Դեռևս մեկ տարի առաջ Ազգային-ժողովրդավարական բևեռը կանխատեսել և իր Հռչակագրում ու դրանից բխող հայտարարություններում նշել էր, որ քաոսի վերածվող համակարգային ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես հակաճգնաժամային անցումային կառավարման միջոցով։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի քայքայիչ գործունեության ակտիվացման ու ծավալման համատեքստում ահագնացող ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ընտրությունները կիրառվում են որպես քաոսը խորացնող լրացուցիչ գործոն, Ազգային-ժողովրդավարական բևեռը մեկ անգամ ևս դիմում է Հայաստանի և հայրենաբնակ հայության գոյությամբ մտահոգ գործիչներին ու շրջանակներին, առաջարկելով.

1) միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն,

2) կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր,

3) հրաժարվել Ռուսաստանի՝ մեզ պարտադրվող միջնորդական գործառույթից, հաղթահարել նրանից միակողմանի կախյալությունը, ընդունել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը և հարցերի լուծումը տեղափոխել միջազգային ձևաչափեր, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ,

4) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Բնականաբար, այս գործողությունների համատեքստում առաջնահերթորեն կլուծվի գերիների վերադարձի հարցը, քանի որ դրանց շնորհիվ Ադրբեջանը կհայտնվի անհաղթահարելի միջազգային ճնշման տակ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»։