Մյանմարի զինված ուժերի ստորաբաժանումները զրահամեքենաներով հսկում են իշխանական շենքերն ու այլ կարևոր օբյեկտները, արգելափակել են երկրի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի միջազգային օդանավակայանը։ Դեպի օդանավակայան տանող ճանապարհը խիստ հսկողության տակ է գտնվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։ Մյանմարի բազմաթիվ մասնավոր հեռուստաալիքներ նախկինի նման չեն աշխատում։ Պետական հեռուստաալիքները հեռարձակում են այն ծրագրերը, որոնք …

