55-ամյա Արմեն Սանամանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։ Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում: …

