Այվազյանը՝ իր հրաժարականի պատճառի մասին․ անհետ կորածների հարազատները փողոց են փակել․ Լուրեր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը հանդիպում է ունեցել նախարարության անձնակազմի հետ և ասել է, որ պաշտոնից հրաժարվել է, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք Հայաստանի պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել։

—

Այվազյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ ԱԽ նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջարկել են գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային հետ քաշվեն սահմանի երկու կողմերից, սահմանին տեղակայվեն միջազգային դիտորդներ։ Այսօրվա ճեպազրույցների ընթացքում ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ Այվազյանը դիտորդների տեղակայման հետ կապված որևէ առարկություն չի ունեցել։

 

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ Փաշինյանը և Այվազյանն ԱԽ նիստին անհամաձայնություն չեն ունեցել

—

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր առավոտյան փակել են Երևանի Հերացի փողոցը։ Զինծառայողներից մեկի հարազատը ասել է, որ իրենց հայտնի է դարձել, որ մահացած զինծառայողների հարյուրավոր մարմիններ պահվել են սառնարաններում, մինչ իրենց փնտրելիս են եղել իրենց զինծառայողներին։

 

—