Փաշինյանը նախկին իշխանությանը որպես ընդդիմություն փաթաթեց մեր վզին. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
Բոլորը

Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներ… 2018թ. հեղափոխությունը լավ առիթ էր՝ հաղթահարելու Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունեցող արդարության ճգնաժամը, սակայն այդ գործընթացում մենք մնացինք նույն ճահճում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Ցավոք սրտի, գործող իշխանությունն ամբողջությամբ տապալեց կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության վերականգնման գործընթացը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումները: Դրան զուգահեռ, ավելի նվազեց դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող է լավ հնարավորություն ստեղծել՝ էապես բարձրացնելու պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, ստեղծե՛լու դինամիկ զարգացող պետություն, ձևավորելու ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ վերնախավ, հանրային ծառայողների դաս, բացառելու հովանավորչությունն ու ամենաթողությունը, վերացնելու քաղաքական կոռուպցիան, խթանելու հակակոռուպցիոն հասարակության ձևավորումը, օրենքով պատժելու բոլոր իրավախախտներին և կայացնելու իրապես անկախ ու արդար դատական համակարգ:

Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման ու հավասարակշռման իրողությունը ստիպում է ձևակերպել զարգացման այլընտրանքային հայեցակարգ, որի հիմքում արդար Հայաստանի և արդար հասարակության ստեղծումն է:

Մենք որևէ կերպ իրավունք չունենք վտանգի տակ դնելու Հայաստանի ապագան: Մենք գալիս ենք հաստատելու արդարություն և օրինականություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մենք գալիս ենք վերականգնելու պատասխանատվության ինստիտուտը՝ խորապես համոզմամբ, որ քանի չենք ստեղծել արդար հասարակություն, քանի չենք ստեղծել արդար Հայաստան, երբեք չենք ունենա իրապես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Սա է մեր պատկերացրած արդար Հայաստանը, որը սեփական ձեռքերով ու ազնիվ աշխատանքով իր ճակատագիրը կերտող մարդկանց հայրենիք է:

Ցավոք սրտի, 2018թ. տեղի ունեցած հեղափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները, երկիրը չմտավ որակապես նոր, հզոր, բարեկեցիկ ու արդար Հայաստան կառուցելու հուն:

Ավելին՝ «թավիշի» քողի տակ քողարկվեց ապիկարությունը, հանցավոր անգործությունը, օրենքների կամայական ու քմահաճ կիրառումը, անիշխանությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, որոշ իշխանավորների մեծամիտ ու ամբարտավան պահվածքը, համատարած ու համակարգված սուտն ու պոպուլիզմը: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ բազմաթիվ ենթադրյալ հանցագործներ մնացին անպատիժ, իսկ այսօր սպառնում են գալ իշխանության, երբ քաղաքական դաշտում իսպառ վերացավ ապագային միտված քաղաքական դիսկուրսը՝ տեղը զիջելով նախկինների ու ներկաների անվեջանալի գզվռտոցին, երբ նախկինում արդիական և մեզ այսօրվա աղետի առջև կանգնեցրած հանցավոր արժեքներով ապրող քրեաօլիգարխիկ համակարգին գումարվեց ստի ու  պոպուլիզմի ուժը, երբ պետական տարբեր  ինստիտուտների բնականոն գործունեությունն ակնհայտորեն տապալվեց,  երբ խաթարվեց մեր ողջ պաշտպանական համակարգը, երբ շարունակաբար փորձ է արվում նսեմացնել մեր արժանապատվությունը, և երբ մեր պետականությունը կորցնելու վտանգն առավել քան իրական է»,- նշեց «Արդար Հայաստանի» նախագահը:

«Նախկին իշխանություններին մեր վզին փաթաթել է Նիկոլ Փաշինյանը,- ընդգծեց Նորիկյանը:- Որքան անկարող քաղաքականություն պետք է իրականացնեիր դու, որ երկրի թիվ մեկ ամբաստանյալն այսօր հավակներ դառնալ իշխանության թիվ մեկ հավակնորդը: Զավեշտ է: Սա նույն է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի պրոկետն են:

Այս բոլոր ուժերը իրենց կառավարման գործընթացում ապականել են ուժեղ լինելու չափանիշը: Եթե դու չես թալանել չես գողացել չես սպանել, չես կեղծել, ուրիշի ունեցվածքը չես յուրացրել, կոռուպցիայի մեջ թաթախված չես եղել, ուրեմն դու ուժեղ չես:

Մեր նպատակն է Հայաստանում փոխել ուժեղ լինելու չափանիշը, որի մասին էլ խոսելու ենք յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ փորձելով ստանալ նրանց վստահության քվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: