Անկարայում Ղազախստանն ու Թուրքիան ընթացիկ տարում ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել են Ղազախստանի Պաշտպանության նախարարությունից, գրում է EurAsia Daily-ն։ «Փաստաթուղթը ներառում է տարածքային անվտանգության ոլորտում 17 միջոցառում, հատուկ նշանակության ստորաբաժանումների նախապատրաստում, համատեղ զորավարժությունների անցկացում։ Նախատեսվում է փորձի փոխանակում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ռազմավարության ոլորտում»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ։ …

