Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք. Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

«Պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000 մարդ,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:- Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք:

«Զոհերի այդ թվի մասին գրում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները: Այդ մասին ասում են գյուղերում ապրող մարդիկ, որտեղ զոհերի գերեզմանները տասնյակ անգամ ավելին է, քան մեզ մոտ: Զոհերը 2700-ը չեն , ինչպես ասում է Ալիևը: Նա ստում է: Շուշիում Ալիևը ստիպված  էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել: Ադրբեջանը այլևս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար»,- ասաց նա:

«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը:

Նոր «ավոներ» ու «մոնթեներ» կան,հերոս տղաներ կան: Հարցրե՛ք Գլխավոր շտաբում, և այնտեղ կպատմեն, թե ինչպես են 28 հայեր ոչնչացրել 300 ադրբեջանցու, 24 տանկ, 11 զրահամեքենա: Նման պատմությունները շատ են»,-հավելեց Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: