Սեփական նախաձեռնությամբ քվեաթերթիկների վերահաշվարկ է տեղի ունենում թիվ 4 ընտրատարածքի տեղամասերում՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամների միջև վեճ ծագեց ճղված քվեաթերթիկն անվավեր ճանաչել-չճանաչելու առնչությամբ: «Մի՛ սադրեք, մի՛ ստեք»,- նշեց հանձնաժողովի անդամներից մեկը: Ճղված քվեաթերթիկը համարվեց անվավեր: Մանրամասները՝ տեսանյութում:

