Աշխարհի 4 երկրում սուր սով է․ ՄԱԿ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Եթովպիայում, Մադագասկարում, Հարավային Սուդանում և Եմենում սուր սով է, ինչը վկայում է աշխարհում այս խնդրի մասշտաբների աճի մասին։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) զեկույցում։

Նշվում է, որ այս երկրներում սովի է մատնված 584 հազար մարդ: Միևնույն ժամանակ, մոլորակի ևս 43 երկրի 41 միլիոն բնակիչ (2019 թ.-ի 27 մլն-ի համեմատ) կանգնած է սովի եզրին։

Կազմակերպությունից հայտնել են, որ այս իրավիճակի պատճառը տարածաշրջանային հակամարտություններն են, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև այնպիսի տնտեսական գործընթացները, ինչպիսին են ճգնաժամը, արժույթի արժեզրկումը, հիմնական սննդի գների կտրուկ աճը։

Որպես օրինակ՝ ՄԱԿ-ը նշում է Լիբանանը, Նիգերիան, Սուդանը, Վենեսուելան և Զիմբաբվեն, որտեղ գնաճը կտրուկ վատթարացրել է բնակչության վիճակը:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ այս տարի ՊՀԾ-ն իրականացնում է ամենալայնածավալ աջակցության ծրագիրը՝ օժանդակություն ցուցաբերելով շուրջ 139 միլիոն մարդու, ուստի ծրագիրը ֆինանսավորման խիստ կարիք ունի:

Տաթև Ֆռանգյան