«Արի» ծրագրով Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շահագործման է հանձնվել 12 նոր առանձնատուն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ Նա հավելել է, որ տները տրամադրվել են այն բնակիչներին, որոնք նախապես հայտ էին ներկայացրել համայնքապետարանին: «Ունենք վերաբնակիչներ. նրանք մեծ մասամբ Քաշաթաղի շրջանից են, մեկ ընտանիք էլ՝ Հադրութից: Պատերազմից հետո գյուղի …

