Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը. տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից: «Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը: Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, …