Ավինյանը՝ Օձունի համայնքապետի ծեծի դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

Այսօր առավոտյան եմ տեղեկացել այդ դեպքի մասին, մանրամասներից տեղյակ չեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին.

«Ես կարող եմ վերահաստատել, որ 2018թ. մեր կողմից բարձրաձայնած բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը չի փոխվել:

Իսկ դեպքի մանրամասներից քանի որ տեղյակ չեմ, հավելյալ որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Ավինյանը:

Հիշեցնենք, ինչպես հաղորդել էինք երեկ, Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում էր տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ, իսկ ավելի վաղ հայտարարություն էր տարածել «Հայաստան» դաշինքը՝  պնդելով, որ բոլոր իրենց համախող  համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ, և նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև։ Ըստ հայտարարության՝ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում: