Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ

Լուրեր

30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Բոլորը

Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարություն էր տարածել «Հայաստան» դաշինքն այն մասին, որ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր են ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Դաշինքը պնդում է, որ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ և նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ։ Ըստ հայտարարության՝ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։