ԳԱԱ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվեց ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական: «Ռադիկ Մարտիրոսյանը շարունակելու է իր գործունեությունն ակադեմիայում, և ես՝ անձամբ, իր խորհրդակցությունների կարիքը ունեմ, ինձ թվում է՝ միշտ կստանամ, կարևոր, անհրաժեշտ և առաջադեմ խորհուրդներ»,- այս մասին նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը Ռադիկ Մարտիրոսյանի հետ համատեղ ասուլիսում: Մանրամասները՝ տեսանյութում:

