ԳԱԱ նոր նախագահն առաջարկում է օպտիմալացնել ոլորտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ համատեղ ասուլիսում ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու տեսլականը:

Անդրադառնալով ռազմարդյունաբերական բլոկին՝ Սաղյանն այն համարեց կարևոր խնդիր: «ԳԱԱ-ն արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ: Իմ ռազմավարական խնդիրների մեջ այդ կետը կա: Աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել: Առաջին հերթին պետք է հասկանալ ռազմաարդյունաբերական կոմպլեքսի և պաշտպանության համակարգի, գիտահետազոտական գործունեության որ ուղղությունն է պետք առաջնահերթ: Դրանից հետո իրականացնել մոնիթորինգ՝ ակադեմիայի ինստիտուտներում առկա գիտահետազոտական խմբերում և որոշել, թե որ գիտնականների խումբը կարող է աշխատանքներ տանել տվյալ ուղղություններով»,-ասաց Սաղյանը:

Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների ներուժի օպտիմալացումը Սաղյանի ծրագրի գլխավոր կետերից է: Այն նախատեսում է նաև օպտիմալացում՝ հենց ռազմաարդյունաբերական ուղղությամբ, պաշտպանության համակարգում: Նա կարևորեց նաև պետական միջոցների առկայությունը:  «Խնդիրը դժվար է, մենք երկար ժամանակ ռազմական արդյունաբերությամբ չենք զբաղվել»,- նշեց Սաղյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահի կարծիքով՝ ակադեմիան պետք է ունենա որոշիչ դեր՝ ծրագրերի կատարման հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում: