Բաքուն շարունակում է ՀՀ տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման հետաքննությունը

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ադրբեջանը փաստեր է հավաքել ու փորձաքննություններ իրականացրել ռուսական Մի-24-ի խոցման հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սրման ժամանակ։ Աղետի հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան հատվածում, ՌԴ-ին պատկանող ռազմական Մի-24 ուղղաթիռի խոցման հետ կապված Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անհապաղ ստուգումից հետո։ Անցկացվել են համապատասխան փորձաքննություններ, հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ այլ գործողություններ»,- ասել են մամուլի ծառայությունից։

Սալիմզադեն նաև ընդգծել է, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ապահովելու է ռուսական ուղղաթիռի գործով օրինական որոշման ընդունումը։

«Ներկայում հետաքննությունը շարունակվում է, փորձաքննությունների արդյունքներին համապատասխան՝ կապահովվի իրավական որոշման ընդունումը»,- ասել է Գյունայ Սալիմզադեն։

Հիշեցնենք՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել Հայաստանի օդային տարածքում՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել էր անձնակազմի 2 անդամ, մեկը՝ ծանր վիրավորում ստացել։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ, իբր, պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռն ու ներողություն խնդրեց։

Էմմա Չոբանյան