Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ջրային ռեսուրսների կամ ակունքների վերահսկողության կորուստներ ենք ունեցել: Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: ԱՀ պետնախարարը Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված կառավարության ծրագրի որոշ մանրամասներ ներկայացրեց: «Զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, որոնց մի մասի վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Ազգային ժողովում: Մասնավորապես, նախատեսում ենք մի …

