ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում տապից առնվազն 63 մարդ է մահացել. մարդիկ գիշերում են հովացման կենտրոններում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առնվազն 63 մարդ է մահացել. տեղեկացնում է wgntv.com-ը:

Միայն Մալթնոմա շրջանում, որտեղ գտնվում է նահանգի ամենամեծ՝ Փորթլենդ քաղաքը, մահացել է 44-ից 97 տարեկան 45 մարդ։

Ըստ Մալթնոմայի պետական բժշկական փորձաքննության արդյունքների՝ մահվան բոլոր դեպքերի պատճառը հիպերթերմիան  է: «Հիպերթերմիան մարմնի անոմալ բարձր ջերմաստիճանն է, որն առաջանում է շրջակա միջավայրից եկող ջերմության հետ շփումից»:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 1 040 մարդ գիշերել է հովացման կենտրոններում: 7 610 մարդ այցելել է վարչական շրջանների գրադարանների հովացման կենտրոններ:

Վերջին երեք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ երկուշաբթի հասնելով +46,7 աստիճանի։