Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեյի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը: Սենատորները եղել են ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում, հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, …

