Ջո Բայդենը ենթադրություն է հայտնել, որ գլոբալ տաքացումը կարող էր դառնալ Մայամիում բնակելի շենքի փլուզման պատճառ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրություն է հայտնել, որ գլոբալ տաքացումը կարող էր դառնալ Մայամիում Surfside Condo բազմահարկ բնակելի շենքի փլուզման պատճառ, գրում է Fox News-ը։

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի ապացույց չունի կատարվածի վարկածների մասին, սակայն կան ենթադրություններ, որ ողբերգությունը տեղի է ունեցել ծովի մակարդակի բարձրացման պատճառով։

«Ես այդ հարցը չէի բարձրացնի։ Սակայն ողջ մնացածներից շատերն ու շատ ընտանիքներ խոսում էին գլոբալ տաքացման հետևանքների մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը զոհերի ընտանիքների անդամների հետ 3 ժամ տևած հանդիպումից հետո։

Բայդենը նաև խոստովանել է, որ շփվելով տուժածների ընտանիքների հետ՝ հիշել է իր սեփական անձնական ողբերգությունը, երբ ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջն ու դստերը, իսկ քաղցկեղից՝ որդուն։

Հիշեցնենք՝ Մայամիում 12 հարկանի բնակելի շենքը փլուզվել է հունիսի 24-ին։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 18 մարդ։ Եվս 145 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է։

Տաթև Ֆռանգյան