Այս գիշեր Սյունիքի մարզի Սև լճի մերձակայքում վիճաբանություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: Վիճաբանության պատճառ են դարձել հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերը։ Վիճաբանությունը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ Հարցին՝ արդյոք տեղի ունեցածի հետևանքով կա՞ն տուժածներ, ՊՆ-ից նշեցին, …

