Դուբայի ցուցահանդեսին մասնակցելու համար 91 մլն դրամ է ծախսվել. առանց մրցույթի պայմանագիր է կնքվել «Շարմ Հոլդինգ»-ի հետ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

2021 թվականի հոկտեմբերին կմեկնարկի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ամենամեծ բիզնես-մշակութային իրադարձությունը Դուբայում: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս ցուցահանդեսին մասնակցելու համար գերատեսչությունը ծառայություններ է ձեռք բերել մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Էկոնոմիկայի նախարարությունը «Շարմ Հոլդինգ»-ի հետ կնքել է 91 մլն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ առանց մրցույթ հայտարարելու:

Պետական կառույցներն առանց մրցույթի գնումներ կատարում են Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Էկոնոմիկայի նախարարությունը «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ին մասնակցելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրել է 2019 թվականին և գերատեսչությունը բավականին ժամանակ ուներ մրցույթ հայտարարելու համար:


Մանրամասնելով 91 մլն դրամ արժեցող գնումը՝ նշենք, որ այն ներառում է ապրիլ, մայիս և հունիս ամսվա ծախսերը: Բովանդակության փուլի մշակման ծախսերը կազմում են 2 մլն 350 հազար դրամ: 18 մլն դրամ հատկացվել է տեսանյութերի պրոեկտների, վեց սցենարիստների, լեդ էկրանների և այլ ծախսերի համար: 15 մլն 250 հազար դրամ արժեցել են տաղավարային դեկորացիաների դիզայնն ոււ պատրաստումը, իսկ տաղավարային շինարարության համար առանձին հատկացվել է 1 մլն դրամ: 9 մլն 320 հազար դրամի շրջանակներում կազմակերպվելու է «Ազգային օր» միջոցառումը, 4,1 միլիոնով էլ համերգ է կազմակերպվելու: 5 մլն դրամով PR արշավ է կազմակերպվելու, իսկ 8,9 մլն դրամով վճարվելու է սպասարկող անձնակազմի աշխատավարձն ու հոգալու են գործողուման այլ ծախսեր: Շուրջ 2 մլն դրամ էլ նախատեսվել է չնախատեսված ծախսերի համար: Կազմակերպչի եկամուտը կազմում է շուրջ 10 մլն դրամ:

Անդրադառնալով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ին՝ նշենք, որ համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Made in Armenia քառօրյա ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայկական արտադրանքը:

Նարեկ Կիրակոսյան