Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի` Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը վերաբերում է պետական դավաճանությանն ու լրտեսությանը։ «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նշեց. «Մենք կողմ էինք, որ պետական դավաճանները խստագույնս պիտի պատժվեն, իսկ լրտեսության համար մի քիչ ավելի մեղմ պատիժ սահմանվի, …

