Այսօր Բարձրագույն դատական խորհրդում կայացած նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել. տեղեկանում ենք ԲԴԽ-ից: Նշվում է, որ Գրիգորյանի հարցով միջնորդությունը ներկայացրել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: ԲԴԽ-ն ևս երկու որոշում է կայացրել, ըստ որոնց՝ դատավորներ Անի Մխիթարյանին և Վիգեն Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը կարճվել են: Ի դեպ, և՛ Մխիթարյանի, և՛ …

