Ռուսական պրոտեկտորատը չի ապահովել համապատասխան պաշտպանություն, բայց Հայաստանը նույնպես չի օգտվել կարգավորման դիվանագիտական բոլոր հնարավորություններից. Դանիել Ֆրիդ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկումները ՀՀ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների ու ամերիկյան ներգրավվածության մասին, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Վաշինգտոնը նաև գնահատել է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ և վերլուծաբան Դանիել Ֆրիդի կարծիքով՝ ԼՂ հարցի կարգավորմանը խոչընդոտել են կողմերի ծայրահեղ դիրքորոշումները: «Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում, և մենք բոլորս ձախողվել ենք, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ»,- ասում է նախկին դիվանագետը:

Նա պնդում է, որ արդյունքում Հայաստանին չի հաջողվել զարգանալ: Փոխարենը, հայկական կողմը վստահ էր, որ անխոցելի է, հաղթել է նախկինում և կհաղթի հետագայում, որը տեղի չունեցավ, ասում է Ֆրիդը: Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն զարգանալ: Ամերիկացիները կարող են օգնել, և մենք, իհարկե, չենք պատրաստվում լքել նրանց և կշարունակենք ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ, նշում է նախկին դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ այսօր իրավիճակը փոխվել է:

«Հայաստանը պետք է մտածի իր ապագայի մասին: Ռուսական պրոտեկտորատը չի ապահովել համապատասխան պաշտպանություն, բայց Հայաստանը նույնպես չի օգտվել կարգավորման դիվանագիտական բոլոր հնարավորություններից, և այժմ իրավիճակը վատթարացել է»,- պնդում է Ֆրիդը:

Նա որպես դրական միտում է գնահատում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններն ու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը: Իր հերթին, վերլուծաբան Մայքլ Ռուբինը գտնում է, որ Փաշինյանը չպետք է իր հաջողությունը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:

«Հայ հանրությունը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը նախորդ նոյեմբերին տեղի ունեցածի վերաբերյալ, այդուհանդերձ ժողովրդի մեծամասնությունը չնախընտրեց երկրորդ նախագահին որպես այլընտրանք: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, սակայն ձգտում ունենալ ավելի թափանցիկ կառավարություն, որը չի ստի պատերազմի ողջ ընթացքում»,- նշում է վերլուծաբանը:

Ռուբինի կարծիքով՝ ամերիկյան կողմի ավելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում և տարածաշրջանում շարունակում է մնալ հարցական: Ընտրություններից հետո առկա են բազմաթիվ հնարավորություններ, ուր Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարող են համագործակցել, գտնում է վերլուծաբանը՝ շեշտելով, որ կարևոր է կենտրոնանալ այդ հարցերի վրա:

«Այսօր ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր ճամբարի հայ քաղաքական գործիչները պետք է կենտրոնան այն հարցի վրա, թե ինչպես է հնարավոր լավագույնս ամրապնդել հայ-ամերիկյան դաշինքը»,- նշել է նա:

Երկու վերլուծաբաններն էլ կարևորում են հայ-ամերիկյան հարաբերություններում վերջերս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դանիել Ֆրիդի կարծիքով՝ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քայլ է, որն ուղղված է ստիպելու Հայաստանին մտածել իր ապագայի մասին: