Երևանն այսուհետ ունի 60 սոցիալական աշխատող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ներդնում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Նպատակը՝ բարձրացնել հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը:

«Շարունակական կրթությունը մեր ժամանակներում պարտադիր պայման է, մեր աշխատակիցները նոր գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն համայնքի զարգացման և մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Դեռևս 2019թ. քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ արվեցին: 2020թ.-ի լարված աշխատանքը ցույց տվեց, որ ժամանակի հետ համընթաց քայլելու համար Երևանին պետք են պատրաստված սոցիալական աշխատողներ, որոնք կկարողանան քաղաքացիների հետ անցնել դժվար ճանապարհն ու հասնել խնդիրների լուծմանը: Օրինակ՝ դրամական օգնության փոխարեն աջակցել աշխատանքի տեղավորման հարցով:

Դասընթացներին մասնակցեց վարչական շրջանների շուրջ 60 աշխատակից: Օրենսդրական վերջին փոփոխություններից մինչև պրակտիկ աշխատանքային գիտելիքներ՝ թե ո՞ր իրավիճակում, ինչպե՞ս վարվել:

Ծրագիրն իրականացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության և կառավարման գրասենյակի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ուսուցման ավարտին մասնակիցներին սպասում էր քննական հարցաշարը: Քննությունը հաջողությամբ հանձնած մասնագետներն ստացան իրենց վկայականները: Այժմ սոցիալական պաշտպանության ոլորտում կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք մայրաքաղաքի բնակիչներին կտրամադրեն որակյալ ծառայություններ:

«Հստակ քայլերով գնացինք առաջ, ունեցանք մեր աշխատակիցների վերապատրաստում: Մեծամասնությունը ստացան հավաստագրեր, ինչը հնարավորություն կտա շարունակել իրենց ծառայությունը որպես սոցիալական աշխատող: Կարծում եմ՝ սա մեծ ներդրում էր, քանի որ մարդկային կարողությունների զարգացման շնորհիվ միայն կկարողանանք հասնել հաջողությունների»,-նշում է Հրաչյա Սարգսյանը:

Համայնքը շարունակելու է սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները՝ քաղաքացիների համար մատուցվող ծառայություններն առավել հասցեական ու արդյունավետ դարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: