Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար): «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր …

