Դուռը բացեցի, ոտս կպավ արկղին, մեջը երեխա էր. Արցախի փողոցում նորածին են գտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 13:17
Վաշինգտոնը Թրամփի երդմնակալությունից առաջ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները
15.01.2025 | 13:13
Հայկ Մարությանի թիմը ներկայացնում է տրանսպորտի թանկացման հետ կապված հետագա անելիքները. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:12
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:10
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին․ Զառա Ամատունի
15.01.2025 | 13:06
Անապահովության գնահատման համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55 000 դրամի. Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 13:00
ՀՀ-ն ՌԴ-ին բողոքի հայտագիր է հղել․ դեսպան Կոպիրկինին կանչել են ԱԳՆ
15.01.2025 | 12:55
Հայաստանի և ԱՄՆ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագիր է կնքվում․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:44
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել Գազայի գործարքի շուրջ․ The Times of Israel
15.01.2025 | 12:35
Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանների կառուցման համար. Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:21
Սա իսկապես պատմական է․ Լիլիթ Մակունցը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին
15.01.2025 | 12:08
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:04
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:02
ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան
15.01.2025 | 12:00
ԱՄՆ-ից սահմանային անվտանգության թիմ կժամանի ՀՀ, Վրաստանի նախկին վարչապետը հարձակման է ենթարկվել․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 11:55
Հարավային Կորեայի նախագահը երկրորդ փորձից ձերբակալվել է
Բոլորը

Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկն է։ Շենքի բնակչուհի 72-ամյա  Անահիտ Ավետիսյանը պատմում է․  հուլիսի 13-ին՝ ժամը 15-ի սահմաններում, զբաղված էր առօրյա գործերով, երբ ուշադրությունը գրավել է շան չդադարող հաչոցը։ 

«Ես խոհանոցում գործ էի անում, շունիկը անընդհատ հաչում էր, համարյա  մի հինգ րոպե։ Տեսա, որ երկար է հաչում, դուռը բացեցի, ինձ թվաց՝ հարևանիս երեխեն ա լացում, միամիտ ոտս կպավ այդ արկղին»,- պատմում է բնակչուհին։

Տիկին Անահիտը նկատել է, որ դռան մոտ արկղ է դրված փակ վիճակում, վրան գրված՝ կրախմալ։ Կինը բացել է այն ու պարզել՝ արկղում նորածին աղջիկ է՝ հնամաշ հագուստով։  Գրկել է փոքրիկին ու անմիջապես դիմել հարևաններին։ 

Նրա հարևանուհին՝ Լուսինե Գալստյանը, ահազանգել է շտապօգնություն ու ոստիկանություն, որից հետո երեխային տեղափոխել են Մուրացանի հիվանդանոցային համալիր։

«Մեր հարևանուհին դուռը թակեց, դուրս եկա միջանցք, տեսա՝ արկղ է դրված, հարևանուիս լացելով, բղավելով, թե տես ինչ է պատահել։ Մոտեցանք, տեսանք՝ փոքրիկ երեխա է»,- պատմում է Լուսինեն։

Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը նշում է, որ երեկվա համեմատությամբ նորածնի առողջական վիճակը զգալի բարելավվել է։ 

«Երեխան ինֆեկցված է, ունի որոշակի խնդիրներ, ոչ մեծ տոկոսով թթվածնի կարիք ունի»,- նշում է բժիշկը։

Երեխայի պորտալարը կապած չի եղել, ասում է Կալենտերյանը։ Բժիշկները ենթադրում են, որ վարակը կարող է անցած լինել չմշակված պորտալարով։ 

Հարցին՝ փոքրիկի կյանքին վտանգ սպառնում է, բժիշկը կարճ պատասխանեց՝   երեխան դեռ հիվանդ է։ Աղջիկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով և ըստ բժիշկների ենթադրության՝ հիվանդանոց տեղափոխելուց ժամեր առաջ։   Երեխայի մոտ բնածին խնդիրներ չեն հայտնաբերվել։ Դատելով նրա վիճակից, մասնագետները ենթադրում են, որ փոքրիկին չեն կերակրել։  

Երեխային իր բնակարանի մուտքի մոտ հայտնաբերած Անահիտ Ավետիսյանն ասում է՝ ոչ ոք չի տեսել, թե երեխային ինչպես են բերել, նաև ընդգծում է՝ շատ սիրուն երեխա էր։

Տիկին Անահիտը, որ բուժաշխատող է, ընդգծում է, որ շատերը գիտեն այդ մասին ու նաև այն, որ ամբողջ օրվա ընթացքում տանն է լինում, ու հնարավոր է՝ հենց այդ պատճառով են իր բնակարանի դիմաց թողել նորածնին։ 

Երեխան հիվանդանոցում դեռ երկար կմնա, քանի որ երեխաների խնամքի կենտրոն տեղափոխելու գործընթացը, սովորաբար, երկար է տևում։

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը նկատում է՝ ծնողական խնամքից զրկված կամ առանց ծնողի մնացած երեխաների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Նրա կարծիքով՝ նախ պետք է հասարակաթյան իրազեկվածության մակարդակը բարձրացնել՝ թե ինչպես խուսափել անցանկալի հղիությունից։  

«Եթե արդեն իսկ ունենք նման իրավիճակ՝ ակնհայտ է, որ պետության անելիքն է մեծանում և այդ երևեխաների խնամքը, հետագա զարգացվածությունը, կրթվածությունը ապահովելու պարտավորվածություն»,- ասում է Ղարիբյանը։

Ոստիկանության լրատվության բաժնից Factor.tv-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը փորձում է պարզել երեխայի մոր ինքնությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նմանատիպ դեպք էր արձանագրվել Գյումրիում․  «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել էր նորածին տղա երեխա: Պատահական անցորդը լսել էր երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն և շտապօգնություն: Նորածնին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը Factor.tv-ին հայնտեց, որ փոքրիկը լիովին առողջ է, թեև դեռ հիվանդանոցում է, սակայն երկուշաբթի  արդեն դուրս կգրեն։ Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Նելի Սարգսյանն  մեզ տեղեկացրեց, որ երեխային մանկատուն չեն հանձնելու, քանի որ շատերն են դիմել նրան որդեգրելու համար։ Երեխան, ըստ Սարգսյանի, արդեն ծննդյան վկայական ունի, հանձնաժողովը նրան անվանել է Արեն Գևորգյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան