Քիչ առաջ ավարտվեց Անվտանգության խորհրդի նիստը։ Կառավարությունից հեռացան ԱԳ նախարար Արա Այվազյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նրանք հարցերի չպատասխանեցին։ ԱԽ նիստը տեղի է ունեցել ընդլայնված կազմով։ Նիստին մասնակցել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ԱԽ անդամ չէ։ Նա նիստից մանրամասներ չհայտնեց, չասաց նաև, թե ինչու է նիստին մասնակցել։ Նարեկ Կիրակոսյան

