«Ես կդառնամ ձեր ազատության զոհը»․ Մակրոնը մեկնաբանել է բողոքի ցույցերը

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը՝ ազգին միասնության կոչ անելով, և ընդգծել է, որ առանց պարտավորությունների ազատություն չկա, գրում է ria.ru-ն։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-24-ը երկրում համատարած բողոքի ցույցեր էին սանիտարական անցագրի գործածության ընդլայնման դեմ, համաձայն որի՝ բժշկական ոլորտի աշխատողները պարտավորվում էին ունենալ պատվաստման փաստաթուղթ, թեստի բացասական պատասխան կամ տարած հիվանդության ապացույց։ Բողոքող քաղաքացիներն այդ փոփոխություններն անվանել էին «սանիտարական դիկտատուրա»։

«Ոչ մի ազատություն չի կարող գոյություն ունենալ առանց պարտավորությունների։ Ազատություն՝ ես ոչ մեկի ոչինչ պարտական չեմ, գոյություն չունի: Իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը։ Այն հիմնված է փոխադարձ պարտականությունների վրա։

Ես հարգում եմ ձեր կասկածները, և կարծում եմ որ դրանց կարելի է համբերությամբ պատասխանել։ Բայց կան մարդիկ, որոնք այս ցույցերի ժամանակ ոչ բանական են գործում։

․․․Ես կշարունակեմ իմ աշխատանքը հանգիստ՝ հարգելով ուրիշներին։ Մեր համերկրացիները հիմա պետք է միավորվեն, որպեսզի հնարավորինս շատ մարդ պատվաստվի։ Եթե դուք չեք ցանկանում պատվաստվել, վաղը կարող եք վարակել ձեր հորը, մորը կամ ինձ։ Ուրեմն, ես կդառնամ ձեր ազատության զոհը, քանի դեռ դուք հնարավորություն ունեիք պաշտպանել ձեզ և ինձ։ Դա ազատություն չէ, դա կոչվում է անպատասխանատվություն և եսասիրություն»,- իր ելույթում հայտարարել է Մակրոնը։