Արմեն Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան
Հասարակություն
25.07.2021 | 16:51Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։
Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: