Հայ մարզիկները շարունակում են իրենց ելույթները Տոկիոյում ընթացող Օլիմպիկան խաղերում: Այսօր հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց պայքարում վաստակել է 573 միավոր և 53 մարզիկների թվում գրավել 18-րդ հորիզոնականը:

