Մայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը: Քննարկվեցին միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և …

