Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը չէր գրանցվում․ Պողոս Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻնչ տեսախցիկները և արագաչափերը 2011թ-ից, և դա բավականին նվազեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Մինչև ԱՊՊԱ-ների ձևավորումը, ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը չէր գրանցվում: Այս մասին այսօր հրավիրվածասուլիսում նշեց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» ղեկավար Պողոս Շահինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում քննարկվում է ավտոշուկայի թարմացման հարցը: Այն ներառված է ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունում՝ մաս կազմելով անվտանգային համակարգի բարելավման ծրագրի:

«Հայաստանում առաջին ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2009 թվականին: Ընդունումից հետո՝ առաջին իսկ տարում, հաջողությունը տեսանելի եղավ: Ավտոպատահարների հետևանքով զոհերի քանակը 20 տոկոսով նվազեց: Ռազմավարությունն իր գործունեության ծրագրով ավարտվեց 2013 թվականին, և դրանից հետո Հայաստանը չի ունեցել վերափոխված,  թարմացված ռազմավարություն: Այժմ մշակվել է նոր ռազմավարություն, որի հիմնական շեշտը շվեդական մոդելն է՝ տեսլական զրո ( vision zero): Դա այն է, երբ երկիրը ձգտում է ճանապարհին պատահարների հետևանքով գրանցված զոհերի կտրուկ նվազեցման:

«Ռազմավարությունը ենթադրում է անվտանգային համակարգի բարելավում, ենթակառուցվածքների ձևավորում՝ նոր մոտեցումներով: Անվտանգ ճանապարհ, անվտանգ ավտոմեքենա, ճանապարհների միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորում. այս եռանկյունին պետք է կարողանանք ապահովել: Եթե ճանապարհը լավն է, բայց ավտոմեքենան հին է, ապա վթարն անխուսափելի է: Կամ հակառակը, ավտոմեքենան է լավը, ճանապարհն է անմխիթար, ապա կունենանք նույն արդյունքը»,- ասաց Պողոս Շահինյանը: Նա նկատեց, որ Հայաստանը, ավտոմեքենաների անվտանգության տեսանկյունից, գտնվում է եվրոպական ստանդարտի երրորդ գոտում:

Մանրամասները՝ տեսանյութում: